Ինչպես արդեն հայտնել էինք՝ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Armlur.am-ին հաջողվեց մի քանի մանրամասներ ճշտել դեպքի մասին:
Վարդենիսում արտակարգ դրությունը շարունակվում է: Ուժեղ փոթորկի պատճառով մարմնական վնասվաքներ են ստացել նաև քաղաքի բնակիչները: 27-ամյա մի աղջկա մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Նրա պարանոցը վնասել էր տանիքի թիթեղը: Վնասվածք է ստացել 3-ամյա մի երեխա, ում ոտքը մնացել է դռան արանքում:
Գերղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը armlur.am-ին հայտնեց, որ տեղում հանձնաժողով է ստեղծվել, որպեսզի դեպքի վայրում պարզի վնասի չափը և ներկայացվի ՀՀ Կառավարությանը: