Գ. Սահակյանը Ս. Սարգսյանին մաղթում է շարունակական եռանդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն Նախագահ, ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան կապակցությամբ:

Որպես երկրի ղեկավար և փորձառու քաղաքական-պետական գործիչ, ցուցաբերելով հաստատակամություն, ճկունություն և սկզբունքայնություն ներքին ու արտաքին քաղաքականության մեջ, առաջնային համարելով երկրի ու ժողովրդի շահը՝ Ձեր գործունեությունը մշտապես նպատակաուղղել եք պետության առաջընթացին: Դուք մեկտեղել եք զինվորի ու նախագահի երդումը՝ գիտակցելով, որ երկրին անհրաժեշտ են իրական գործողություններ:

Համոզված եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանն այսուհետ ևս հետևողականորեն շարունակելու է վստահ քայլերով շարժվել զարգացման վերընթաց ճանապարհով՝ արձանագրելով նոր ձեռքբերումներ:

Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ թույլ տվեք մաղթել Ձեզ, մեծարգո պարոն Նախագահ, առողջություն, շարունակական եռանդ և հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքում և Հայաստանի Հանրապետության հզորացմանն ուղղված Ձեր հետագա ձեռնարկներում»:




Լրահոս