Տնտեսության ոլորտում հանցագործությունների թիվը կրճատվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա առաջին 5 ամսում մեր երկրում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 365 հանցագործություն`  նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 578-ի դիմաց: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Նշվում է, որ արձանագրված տնտեսական հանցագործություններում կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքերի թիվը կազմել է 48:

Նշենք, որ 2013 թվականին մեր հանրապետությունում արձանագրվել էր տնտեսական գործունեության դեմ ուղղված 1127  հանցագործություն, 2012 թվականին՝ 770, իսկ 2011 թվականին՝ 1112:




Լրահոս