«Ես ընտրակաշառք չեմ բաժանելու»:
Հայտնի գործարարը հայտարարել է նաեւ, թե նախկինում բազմաթիվ առաջարկներ է ստացել` ընտրություններին մասնակցելու համար: Լավ է, որ չի հայտարարում, թե ազգովի խնդրել են, որպեսզի իր թեկնածությունն առաջադրի ու փրկի հող հայրենին: Ծիծաղելի ձեւակերպումներով մտքեր արտահայտելն իբր քիչ էր քաղաքական դաշտում, հիմա էլ ավելացել է մեկը` խոստումներ տալով, թե ընտրակաշառք չի բաժանելու: Դե իհարկե, սովորաբար ինչքան հարուստ, այնքան գծուծ են լինում թեկնածուները: Բայց եփած հավին էլ է պարզ, որ եթե գործարար պատգամավոր է առաջադրվում, ապա չի կարող առեւտուր չանել բնակիչների հետ: Այնպես որ, ազնվությունն ավելի գնահատելի է: