Երևանի Վազգեն Սարգսյան N 3 հասցեում գտնվող ՀՀ արդարադատության նախարարության այրված շենքը և Զաքյան N 2/1 հասցեում գտնվող կաթսայատունը և լաբորատոր շենքը կքանդվեն՝ նոր շենք կառուցվելու համար։ Այդ աշխատանքները կատարելու համար այսօր նիստում գործադիրը լիազորեց Երևանի քաղաքապետին: ՀՀ վարչապետի հավաստմամբ` ճարտարապետական լուծումները կներկայացվեն հանրության հրապարակային քննարկմանը։ ՀՀ կառավարությունը նիստում նաև հավանություն տվեց ՀՀ ռազմական կրթության հայեցակարգին, սպայական կազմի պատրաստության փուլերի ճանապարհային քարտեզին և ռազմական կրթության հայեցակարգի ապահովման միջոցառումների ծրագրին։ Հայեցակարգը մշակել է աշխատանքային խումբը, որն ստեղծվել էր 2010-2015 թթ. պաշտպանական բարեփոխման համատեքստում։ Որոշմամբ նախատեսվում է համակարգված եղանակով և ՀՀ օրենսդրության շրջանակում կարգավորել կադրային պահանջարկի հետ կապված խնդիրները։
Արդարադատության նախարարության այրված շենքի փոխարեն նորը կկառուցվի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ