“Իմ ծրագրերին արձագանքել է ԲՀԿ–ն և հավանական է, որ ես նրանց հետ նույն ցուցակով մասնակցեմ ընտրություններին”, – այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքական գործիչ Աղասի Արշակյանը: Սակայն, նա նշեց, որ ցանկանում է մնալ անկուսակցական, քանի որ ժամանակին դառնալով “մի կուսակցության” անդամ՝ զղջացել է: Թե, ինչու չի ցանկանում նշել կուսակցության անունը, ամաչում է արդյոք հարցին ի պատասխան, Աղասի Արշակյանը նշեց, որ չի պատրաստվում ենթարկվել սադրանքների: Հիշեցնենք, որ Աղասի Արշակյանը եղել է “Ազգային միաբանություն” կուսակցության անդամ: Այն հարցին, թե ինչու չհամագործակցեց “Ժառանգության” հետ, Աղասի Արշակյանը պատասխանեց, որ միակ խոչընդոտը եղել է Եվրասիական միության վերաբերյալ գաղափարները, որոնք “Ժառանգությունը” չի ընդունում: Իսկ այն հարցին, արդյոք նա կհամագործակցեր “Հանրապետականե կուսակցության հետ, եթե վերջիններս ընդունեն նրա ծրագրերը, նա նշեց, որ կհամագործակցի ցանկացածի հետ, ով պատրաստ է աշխատել երկրի բարօրության համար: Անդրադառնալով լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկություններին, թե Արշակյանը պատրատվում է առաջադրվել գործարար Սամվել Ալեքսանյանի հետ նույն ընտրատարածքում, նա ասաց. “Սամվել Ալեքսանյանի հետ 7-րդ ընտրատարածքում ես չեմ մրցակցելու, քանի որ այդ նույն տարածքում առաջադրվելու է ՀԱԿ ներկայացուցիչ Սմբատ Այվազյանը: Իսկ 8-րդ ընտրատարածքում կառաջադրվեմ, թե չէ, ես այս պահին այդ հարցում իմ հնարավորություններն եմ չափում”,- պարզաբանեց Աղասի Արշակյանը:
Հնարավոր է Աղասի Արշակյանը մասնակցի ընտրություններին ԲՀԿ–ի հետ նույն ցուցակով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ