ԱՄՆ-ն սպառնում է Աֆղանստանին դադարեցնել ֆինանսավորումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Աֆղանստանին ցուցաբերվող ֆինանսական օգնության տրամադրումը, եթե նախագահի պաշտոնի հավակնորդներից մեկը փորձի ապօրինի ճանապարհով զավթել իշխանությունը: Աֆղանստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո իրավիճակի սրման հետ կապված նման հայտարարությւոն է արել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

Նախնական տվյալների համաձայն, ընտրություններում հաղթող է ճանաչվել երկրի ֆինանսների նախարար Աշրաֆ Գանի Ահմադզայը, որը ստացել է ձայների 56,44%-ը:
Սակայն նրա հակառակորդը` Աֆղանստանի ԱԳՆ նախկին ղեկավար Աբդուլլա Աբդուլլան հրաժարվել է ընդունել քվեարկության արդյունքները՝ մատնանշելով ընտրությունների ժամանակ տեղ գտած բազմաթիվ խախտումները, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս