Forbes ամսագիրը հրապարակել է 2014թ. ամենահեղինակավոր կինոդերասանուհիների ցանկը:
Այդ ցանկում առաջին տեղը զբաղեցնում է 23-ամյա հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը: Պարբերականի տվյալներով՝ Լոուրենսի դերերը «Քաղցած խաղեր» և «Քաղցած խաղեր. Եվ կբռնկվի կրակը» ֆիլմերում Lionsgate կինոստուդիային բերել են 5 միլիարդ համաշխահային դիտում:
Բացի այդ՝ դերասանուհին նկարահանվել է «Իքս մարդիկ. Անցած ապագայի օրեր» ֆիլմում. տեղեկացնում է Mignews-ը:
Նշվում է, որ Լոուրենսը հասցնում է նկարահանվել նաև նվազ շահութաբեր ֆիլմերում, որոնց համար, այդուհանդերձ, ստացել է մեկ «Օսկար» և երկու «Ոսկե գլոբուս»:
Ամենաազդեցիկ դերասանուհիների ցանկում երկրորդ տեղն է զբաղեցնում Սանդրա Բալոքը, որի՝ այս տարվա հաջողությունը կապվում է Ալֆոնսո Կուարոնայի օսկարակիր ֆանտաստիկ «Գրավիտացիա» ֆիլմում նկարահանվելու հետ:
Առաջատարների եռյակը եզրափակում է Անջելինա Ջոլին, որի վերջին ականավոր կատարումներից են գլխավոր դերը դիսնեյան «Մալեֆիսենտե» ֆիլմում, ռեժիսորական աշխատանքը՝ «Չկոտրվածը» ֆիլմում, ակտիվ սոցիալական և բարեգործական գործունեությունը:
Ֆորբսի վարկանշային տասնյակում են հայտնվել նաև դերասանուհիներ Սքարլեթ Յոհանսոնը, Ջենիֆեր Էնիսթոնը, Էմի Ադամսը, Գվինեթ Փելթրոուն, Մերիլ Սթրիպը, Քեմերոն Դիասը և Նատալի Պորտմանը. տեղեկացնում է rosbalt.ru-ն: