Կառավարության հուլիսի 10-ին կայանալիք նիստի օրակարգում ներառված է նաև «Արատնոյալ պայմաններով կենսաթոշակի» իրավունք ունեցող պաշտոնների համապատասխան ցանկերի հաստատման հարցը:
Նման պայմաններում կենսաթոշակներ ստանալու իրավունք ունեն՝ Ճնշակային (կոմպրեսորային) կայանքի մեքենավարները` վտանգավորության 3-րդ դասից ոչ ցածր վնասակար նյութերով աշխատանք կատարելու դեպքում, էլետրակայանների, էներգագնացքներ, շոգուժային տնտեսությունների կաթսայի մեքենավարները, պոմպակայանքի մեքենավարները, ովքեր աշխատում են սնիչ պոմպերի վրա, տուրբինային սարքավորման շրջիկ մեքենավարները, փականագործները, էլեկտրամոնտյորները, էլեկտրափականագործները, ովքեր սպասարկում և նորոգում են կաթսայական, տուրբինային (շոգեգազատուրբինային) սարքավորումը, վառելանյութի մատուցման և փոշեպատրաստման սարքավորումը և դրա աշխատանքը ապահովող չափիչ միջոցները և այլն։