Պարզվել է, որ Բրիթնի Սփիրսը երգել չգիտի (տեսագրություն)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում է հայտնվել Բրիթնի Սփիրսի «Angel» հիթի սևագիր տարբերակը: Այն երգչուհու` անցած տարի ձայնագրված վերջին ալբոմից է: Սփիրսի երկրպագուներին տհաճորեն զարմացրել է այն հանգամանքը, որ Սփիրսի ձայնը, առանց հատուկ մշակման, ուղղակի սարսափելի է հնչում:

Շուտով ձայնագրությունը YouTube-ից հեռացրել են, սակայն բոլոր նրանք, ովքեր հասցրել են այն լսել, ուղղակի շոկի մեջ են: Երգչուհու պրոդյուսեր Ուիլյամ Օրբիտը հայտարարել է, որ այդ ձայնագրությունը բոլորովին էլ չի վարկաբեկում Սփիրսին:

«Այդ ձայնագրությունում Բրիթնին ուղղակի ձայնն է բացում հիմնական կատարումից առաջ: Այդպես են վարվում շատ արտիստներ, որոնց ձայնագրման տաղավարում ծանր և տանջալից աշխատանք է սպասում: «Angel»-ի այդ տարբերակը նախատեսված չէր հանրային ունկնդրման համար, դրա համար էլ զարմանալի չէ, որ այն հապճեպ է արված», – հայտարարել է Օրբիտը:




Լրահոս