Մրգերի ու բանջարեղենների հաճախակի օգտագործումը մաշկը դարձնում է ավելի գրավիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շոտլանդացի գիտնականները պնդում են, որ որոշ մրգերի և բանջարեղենների հաճախակի օգտագործումը կարող է փոխել մաշկի գույնը և այն դարձնել առավել գրավիչ: Հետազոտությանը մասնակցել են 18-25 տարեկան 35 ուսանողներ, ովքեր 2 ամիս սնվել են մասնագետների առաջարկած սնունդով: Այն ուսանողները, ովքեր պարբերաբար սնվել են կարմիր և դեղին մրգերով կամ բանջարեղենով, մաշկը ստացել է կարմրավուն և դեղնավուն երանգ: Օրինակ` գազարը, լոլիկը, խնձորը, մանգոն պարունակում են պիգմենտներ, որոնք կարող են փոխել մաշկի գույնը: Մասնագետները պնդում են, որ վեց շաբաթվա ընթացում անընդմեջ մրգեր ու բանջարեղեն օգտագործելու դեպքում մաշկը կլավանա ու կդառնա ավելի գրավիչ:




Լրահոս