Մեծ Բրիտանիայի ինտերներտի սիրահարներն ինտերնետից օտվելու համար պատրաստ են նույնիսկ հրաժարվել սեքսից, սուրճից եւ շոկոլադից, գրում է Boston Consulting Group (BCG) ընկերությունը: Հետազոտության արդյունքների համաձայն` բրիտանացիների մոտ գրանցվել է ինտերնետից օգնտվելու ամենաբարձր ցուցանիշները:Հարցվածների մոտ մեկ քառորդը համաձայնել է ինտերնետ մուտք ունենալու համար մեկ տարով հրաժարվել սեքսից, մոտ 65 տոկոսը պատրաստ է չօգտագործել ալկոհոլային խմիչքներ, 76 տոկոսը` հրաժարվել շոկոլադից, իսկ 78 տոկոսը` սուրճից:BCG-ի տվյալով` Մեծ Բրիտանիայի տնտեսությունում ինտերնետի բաժինը կազմում է 8.3 տոկոս, ինչն ավելի մեծ է, քան աշխարհի մնացած 20 տնտեսապես ամենազարգացած երկրներինը:
Ինտերնետի համար պատրաստ են հրաժարվել սեքսից, սուրճից, շոկոլադից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ