«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը համոզմունք հայտնեց,որ իրեն աշխատանք չեն առաջարկի, քանի որ պրոֆեսիոնալների դարը անցել է.«Պրոֆեսիոնալները ոչ մեկին պետք չեն: Ես այդ կարծիքին եմ, քանի որ եթե դատախազությունից 80-ից 100 հոգու հարվածում են, ինչ մասին է խոսքը: Կամ ՀՔԾ-ում 23 քննիչներ ունեինք, հիմա կարծեմ ոչ ոք էլ չկա, իսկ թե ումով են փոխարինել, թող գնան կենսագրությունները նայեն: Ես փիլիսոփայորեն եմ նայում, ամեն ինչ նորմալ է»:
Հավելենք, որ ՀՔԾ պետն ասաց, որ ներկայում ինքնագործունեությամբ է զբաղվում. «Ինքս ինձ հետ եմ: Ինչով այն ժամանակ չեմ կարողացել զբաղվել, հիմա եմ զբաղվում, հետեւում եմ ամեն ինչին, սպորտով եմ զբաղվում, իրավաբանությունն եմ խորացնում»:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Միրզոյանը 2013թ. մայիսի 2-ին Սերժ Սարգսյանի հրամանով պաշտոնանկ արվեց այն բանից հետո, երբ երկրի նախագահը դժգոհել էր վերջինիս աշխատանքից»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։