Ձերբակալվել է ադրբեջանցի «օրենքով գող»՝ «Ռիժի» Ալբերտը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հուլիսի 14-ին, ձերբակալվել է Պետերբուրգում թանկարժեք մեքենաների գնորդներին կողոպտող բանդայի պարագլուխը:

Ինչպես տեղեկացրել են քաղաքի դատախազությունից, պարզվել է, որ ձերբակալվածը Ադրբեջանի 33-ամյա բնակիչ, «օրենքով գող» Ալբերտ Գեյդարովն է՝«Ռիժի» մականունով: Ռուսաստանի տարածքում նա գտնվում էր ապօրինաբար, սակայն ուներ ուրիշի անունով արտասահմանյան և ընդհանուր քաղաքացիական անձնագիր:

Հանցագործներն իրենց ապագա զոհերին ծուղակն էին գցում՝ համացանցում գայթակղիչ գնով թանկարժեք մեքենայի վաճառքի հայտարարություն տեղադրելով: Գեյդարովին ձերբակալել են ավելի վաղ հարուցված կողոպուտի գործի շրջանակներում, տեղեկացնում է rosbalt.ru-ն:




Լրահոս