Մոսկվայի մետրոյի վթարի հետևանքով մահացածների թիվը գնալով ավելանում է: Այս պահին հայտնվում է 16 զոհի մասին, գրում է «Интерфакс»-ը: Հիշեցնենք, որ նախապես հաղորդվում էր 4 զոհերի մասին:
«Նախնական տվյալներով մահացել է 16 մարդ, այդ թվում` մետրոյի վագոնավար Սերգեյ Օսիպովը», – նշել է գործակալությունը:
Առողջապահության նախարարության տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 118 անձ, ընդ որում նրանցից կեսը գտնվում են ծանր վիճակում:
Պատահարի առթիվ հարուցվել է քրեական գործ: Վթարի պատճառների մասին տարբեր տվյալներ են նշվում, սակայն հիմնական մեղավորությունը փոխադրամիջոցի մի քանի մասերի անսարքությունն է եղել: