Թամամյանի դատավարությունը կշարունակվի նոր պայմաններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր, մարտի 20-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին ղեկավար Հովհաննես Թամամյանի արագացված կարգով դատավարությունը: Այսօրվա նիստում մեղադրական ճառ է կարդալու մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը և պաշտպանական կողմը: Թամամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին` “Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը” և 2-րդ մասերի “Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ” հատկանիշներով: 




Լրահոս