2016-ին Ֆրանսիա մեկնելու ենք հաղթանակի համար. Շվայնշտայգեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հայտարարել է, որ 2014թ. աշխարհի առաջնությունում հաղթանակից հետո իրենք ավելի մեծ ցանկություն ունեն հաջողության հասնելու։

 «Այս հաղթանակը մեր մեջ հաջողության հասնելու ավելի մեծ ցանկություն է առաջացնում։ Հաջորդ մրցաշարում նույնպես մենք ցանկանում ենք հաղթել։ Այնպես որ, 2016 թվականին Ֆրանսիա մեկնելու ենք հաղթանակի համար։

Իհարկե, հեշտ չի լինելու, չէ՞ որ մենք երիտասարդ թիմ ունենք։ Բայց մեր թիմում խաղում են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Լամը, Օզիլը, Մերտեսակերը», – նշում է Sky Sports-ը։




Լրահոս