Բախման հետեվանքով երթուղայինը կողաշրջվել է (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` մարտի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում:Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15-ի սահմաններում 49-ամյա Սուրեն Խաչատրյանը, վարելով թիվ 33 երթուղին սպասարկող “Գազել 3211” մակնիշի 0621 Տ համարանիշի ավտոմեքենան, բախվել է “Վազ 2107” մակնիշի ՏՏ 0214 համարանիշի եւ “ԲՄՎ 500” մակնիշի 05 ՕՍ 557 համարանիշի ավտոմեքենաներին:Բժիշկները հենց դեպքի վայրում առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին թեթև մարմնական վնասվածք ստացած 3 քաղաքացիների, ինչից հետո բժիշկները մեկնեցին դեպքի վայրից, քանի որ տուժողները հայտնեցին, որ իրենց լավ են զգում, պարզապես վախեցել էին վթարից: Բոլոր թեթև մարմնական վնասվածք ստացածներն էլ “Գազելի” միջի ուղևորներն էին: Դեպքի վայր է ժամանել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ ընթացքում “Գազելի” արգելակները չեն աշխատել, եւ “Գազելի” վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել բետոնե սալիկներին, այնուհետև հարվածել վերոնշյալ երկու ավտոմեքենաներին եւ կողաշրջվել:”Վազ 2107″-ի վարորդը եղել է 26-ամյա Արտյոմ Նիկողոսյանը, իսկ “ԲՄՎ”-ինը` 36-ամյա Գարեգին Թոփալյանը:




Լրահոս