Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: «Մոսկվա» կինոթատրոնում շուրջ մեկ ամիս ցուցադրվելու են տարբեր երկրների արտադրության լավագույն ֆիլմերը:
Armlur.am-ն ամառային մշակութային կյանքը լրացնող այս միջոցառման մասին կարծիքներ հարցրեց երևանցիներից` առաջին հերթին ճշտելու համար, թե որքանով են մարդիկ տեղեկացված և հետևում «Ոսկե ծիրան»-ին:
Ուրախալիորեն մշակութային կյանքով հետաքրքրված մեր քաղաքացիները քիչ չէին, իսկ նրանք ովքեր չէին հետևում կինոշարքի դիտումներին, դա պատճառաբանում էին ժամանակի պակասով և սղությամբ: