ՊԵԿ-ի կողմից հրատարակված 1000 խոշոր հարկատուների ցանկի կողքին իր «արժանի» տեղն ունի նաեւ 100 եւ ավելի աշխատողներ ունեցող գործատուների ցուցակը:Մեր երկրի խոշորագույն գործատուն «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունն է, որն ունի 7602 աշխատող եւ 2010 թվականին 1մլրդ 977 մլն դրամ է վճարել սոցիալական ապահովագրության մասով: Անցած տարվա համեմատ քիչ է վճարվել շուրջ 132 միլիոն դրամ: Իսկ «Հայռուսգազարդի» դեպքում պատկերը մի փոքր այլ է. նրանք անցած տարվա համեմատ՝ 50 մլն դրամ ավել են վճարել: Փաստորեն գազի սակագների շեշտակի աճը, գրեթե ազդեցություն չի ունեցել այդ ձեռնարկության աշխատողների աշխատավարձերի վրա: Իսկ մենք, կուտակված դժգոհությունն ու նյարդային վիճակը փորձում ենք «բարդել» գազի տեսուչների վրա: Սա այն դեպքում, երբ գազի սակագինը Հայաստանում արդեն ավելի բարձր է, քան Եւրոպայում: Նույն պատկերն է նաեւ «Երեւան ջուր» ըկերության պարագայում: Ջրի սակագինը թանկացավ, ճիշտ է գումարը փոխհատուցեց Երեւանի քաղաքապետարանը. սակայն, փաստորեն, չեն ավելացել համակարգի աշխատողների աշխատավարձերը: Վերջերս շատ է խոսվում «Գրանդ Հոլդինգի» մասին, այն ենթատեքստով, որ փակվում են խանութները, եւ բիզնեսը տեղափոխվում է այլ երկիր: Ճիշտ է հարգարժան ընկերության պատասխանատուները հերքում են տեղեկատվության իսկությունը, սակայն հակառակի վառ ապացույցն է, որ «Գրանդ Քենդին» 2010 թվականին սոցիալական ապահովության մասով վճարել է 48 միլիոն դրամ քիչ գումար, քան 2009 թվականին:100 եւ ավելի աշխատողներ ունեցող գործատուների ցանկում նշված է, որ «Նաիրիտ» գործարանը 2010 թվականին ունեցել է 3022 աշխատող, սակայն մեկ այլ ցանկում, որտեղ պետք է նշվեր, թե գործարանը որքան գումար է վճարել սոցիալական ապահովագրության մասով, «Նաիրիտը» բացակայում է` թերեւս ամբողջ տարին գործարանի աշխատողներին ուղարկել են հարկադրված արձակուրդի, բայց, միաժամանակ պարծանքով նշում են, թե Հայաստանի գործատուների ցուցակում զբաղեցնում են պատվավոր 7-րդ հորիզոնականը: Հետաքրքրաշարժ թվերը ցանկում շատ են: Մասնավորապես զարմանալի ու միաժամանակ «հիանալի» ճարպկությամբ են աշխատում «Սաս գրուպի» 7 մեծ սուպերմարկետները. 258 հոգով, չհաշված կենտրոնական գրասենյակի բազմաթիվ աշխատակիցները:Ընդհանրապես, միայն Հայաստանում է հնարավոր, որ երկրի առաջատար բանկերից մեկը` «Կոնվերսբանկը» ունենա ավելի քիչ աշխատող, քան հարկատուների միջոցներով պահվող Հանրային հառուստաընկերությունը: ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ
10 ԳՈՐԾԻՆ՝ ՄԻ ԱՇԽԱՏՈՂ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ