Բրիտանացի դերասան Ջեյմի Ուիյլեթը, ով խաղացել է Հարրի Փոթերի մասին պատմող կինոսագայում, դատապարտվել է երկու տարվա ազատազրկման` Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում 2011-ի ամռանը զանգվածային անկարգություններին մասնակից լինելու համար: Դերասանը խոստովանել է, որ անկարգությունների ընթացքում խմել է գողացված շամպայն, ինչպես նաեւ իր մոտ է պահել բռնկվող խառնուրդով լցված շիշ, որը նրան տվել էր ընկերներից մեկը: Ինչպես հաղորդում է “Ռոսբալթ”-ը դատարանը Ուեյլեթին մեղավոր է ճանաչել հասարակական կարգի խախտման մեջ:
Հարրի Փոթերի մասին պատմող կինոսագայի դերասանին դատապարտել են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ