«Չելսի»-ն ավարտել է աշխատանքներն ամառային տրանսֆերային շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ ակումբն արդեն ավարտել է աշխատանքներն ամառային տրանսֆերային շուկայում:

Նրանք այս ընթացքում ձեռք են բերել Ֆելիպե Լուիսին, Սեսկ Ֆաբրեգասին, Դիեգո Կոստային և Մարիո Պաշալիչին:

«Մենք ավարտել ենք աշխատանքներն ամառային տրանսֆերային շուկայում: Պատուհանը փակվում է օգոստոսի 31-ին, իսկ մենք փակում ենք այն հուլիսի 19-ին: «Չելսի»-ն ֆանտասատիկ աշխատանք կատարեց: Անհամբերությամբ եմ սպասում մրցաշրջանի մեկնարկին»,- նշել է նա:




Լրահոս