ՀԱԿ ակտիվիստների գործով 10 վկաներ դատարան չեն ներկայացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է ՀԱԿ 7 ակտիվիստներից 4-ի մասով անջատված գործի դատաքննությունը: Դատարանում այսօր վկայություն են տվել ներկայացած 2 վկաները, որոնցից մեկը քաղաքացիական անձ է, որը դեպքի ականատես է եղել, իսկ մյուսը` Կենտրոնի բաժնի օպերատիվ խմբի աշխատակից: Վկաներից երկրորդը դատարանում տված ցուցմունքում հիմնականում կրկնել է վկա ոստիկանների ասածները, թե՝ լսել է ՀԱԿ ակտիվիստների հայհոյանքները, տեսել՝ ինչպես են բրթում ոստիկաններին և այլն: Իսկ վկա քաղաքացին չի կարողացել հիշել դեպքի մանրամասները, և դատարանում հրապարակվել է նրա նախաքննական ցուցմունքը:Դատական նիստն այսօր հետաձգվել է մինչև ապրիլի 2-ը, քանի որ գործով շուրջ 10 վկաներ այսօր դատարան չեն ներկայացել: Վկաների մի մասը ծանուցված չի եղել նիստի օրվա և ժամի մասին, իսկ մյուս մասը թեև ծանուցված է եղել, բայց չի ներկայացել: Հաջորդ դատական նիստին չներկայանալու դեպքում դատարանը, ըստ երևույթին, որոշում կկայացնի նրանց բերման ենթարկելու մասին:Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին ՀԱԿ 7 ակտիվիստները բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանության աշխատակիցների հետ ունեցած միջադեպից հետո: Նրանցից միայն Տիգրան Առաքելյանն է շարունակում մնալ կալանավորված ու մեղադրվում է խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ




Լրահոս