ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան այցը շարունակում է հայրենի քաղաքական դաշտում լուրջ քննարկումների թեմա մնալ: Ու դրանք առավել հետաքրքիր դարձան, երբ նրա խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը չգաղտնազերծեց ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Քոչարյանի «տետ-ա-տետ» զրույցի մանրամասները: Մեր մոսկովյան աղբյուրները տեղեկացրին, որ Քոչարյանը Պուտինի մոտ բավականին դժգոհել է Սերժ Սարգսյանի վարած արտաքին եւ ներքին քաղաքականությունից: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ներքաղաքական ակտիվություն դրսեւորել, անգամ հանրահավաքներ անել, ինչը, սակայն, Վլադիմիր Պուտինի սրտով չի եղել: Վերջինս հորդորել է սպասել` նշելով, որ Սերժ Սարգսյանն իրեն խոստումներ է տվել: «Ժողովուրդ»-ը, պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները, կրկին փորձեց տեղեկությունը ճշտել Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, սակայն նա, ինչպես միշտ, չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Հավանաբար կարձագանքի կայքերի միջոցով:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ