Լիբիայի հանգուցյալ առաջնորդ գնդապետ Մուամար Կադաֆին մտադիր էր կազմակերպել Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ իբն Աբդել Ազիզ ալ-Սաուդի սպանությունը, սակայն այդ դավադրությունը կանխվել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի միջամտությամբ, այս մասին հայտնել է հենց ինքը` Մուբարաքը, իր հուշերում, որոնցից նոր հատվածներ են հրապարակվել ,Ռոզ ալ-Յուսեֆե եգիպտական հանդեսում, հայտնում է ИТАР-ТАСС-ը:Թերևս սա է պատճառը, որ Սաուդյան Արաբիայի թագավորը միակն էր, որ մինչև վերջ սատարում էր Մուբարաքին նրա դեմ ցույցերի և հետագա գործողությունների ժամանակ: Կադաֆիի մասին Մուբարաքն ասել է, թե նա Աֆրիկայի ամենահարուստ մարդն էր: Նաև` որ Կադաֆին չի վստահել իր ժողովրդին, վախեցել է դավաճանությունից և ամեն վայրկյան պատրաստ է եղել հեռանալու երկրից: Ըստ Մուբարաքի՝ հենց Կադաֆին է պատասխանատու աֆրիկյան մի շարք երկրների` Սուդանի, Չադի, Ալժիրի, Նեղոսի հովտի երկրների զինված հակամարտությունների համար:
Կադաֆին ծրագրել էր Սաուդյան Արաբիայի թագավորի մահափորձը. Մուբարաք
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ