ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի մահից հետո նրան պատկանող իրերն ու անշարժ գույքը վաճառվում են ռեկորդային գներով: Հիմա էլ վաճառքի է հանվել Լոս  Անջելեսի նրա շքեղ առանձնատունը, որտեղ 2009 թվականի հունիսի 25-ին մահացել է տանտերը: Առանձնատունը բավականին շքեղ է, ունի 7 ննջասենյակ, 13 լոգարան, 14 բուխարի, գինետուն, ինչպես նաեւ մարզասրահ: Տան նախնական գինը 23.9 միլիոն ԱՄՆ դոլար է, սակայն անշարժ գույքի գործակալները մտածում են, որ կկարողանան ավելի մեծ գումարով այն վաճառել: Թե ով կլինի Ջեքսոնի տան նոր տերը, դեռ պարզ չէ, բայց մի քանի մեծահարուստ արդեն այն ձեռք բերելու ցանկություն են հայտնել:




Լրահոս