Դորտմունդի «Բորուսիա»-ի նորեկ Չիրո Իմոբիլեն հույս է հայտնել, որ գալիք մրցաշրջանը հաջող կդասավորվի իր և իր նոր ակումբի համար: Նա նաև խոսել է թիմի նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի մասին:
«Լևանդովսկին հիանալի հարձակվող է, սակայն նա անցյալում է, իսկ ես «Բորուսիա»-ի ապագան եմ: Կփորձեմ լավագույն որակներս դրսևորել, որպեսզի արժանանամ երկրպագուների սիրուն: Այստեղ ես ինձ հիանալի եմ զգում ու լավ հարաբերությունների մեջ եմ թիմակիցներիս ու մարզիչի հետ»,- ասել է Իմոբիլեն:
Նշենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիա» տեղափոխվեց այս ամռանը: