«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հուլիսին, երբ բոլորն արձակուրդում են, եւ մարդիկ ավելի են հակված թեթեւ շփումների, քաղաքական հանդիպումների ու զոնդաժների լավ շրջան է:
Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը Ծաղկաձոր՝ իր հանգստավայր է պարբերաբար հրավիրում տարբեր խմբերի, քաղաքական շրջանակների՝ մի կտոր խորոված ուտելու, մի երկու բառ փոխանակելու: Ոչ մի կոնկրետ խոսակցություն սեղանի շուրջ չի ընթանում: Ըստ ամենայնի՝ ապագա քաղաքական գործընթացների համար որոշակի հող է նախապատրաստվում»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։