Միխայիլ Բաղդասարովը փոշմանել է. նա չի ցանկանում գործարանի վաճառքն իրականացնել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռեւս հուլիսի 23-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Միկա ցեմենտ» (Հրազդանի ցեմենտի գործարան) ընկերությունն արդեն նոր սեփականատեր ունի:

Նշել էինք, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը սկսել է մեծ թափով գործունեություն ծավալել այնտեղ եւ որ այսուհետ հենց նա է ղեկավարելու գործարանը:

Սակայն «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ ցեմենտի գործարանի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը վերջին պահին փոշմանել է ու չի ցանկանում գործարանի վաճառքն իրականացնել: Մեր տեղեկություններով՝ այժմ Մ. Բաղդասարովը նոր տնօրեն է փնտրում: ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ինքը միայն տեղեկություն ունի, որ գործարանի վաճառքի գործարքը ձգձգում են, իսկ մյուս հարցերը պետք է ուղղել Մ. Բաղդասարովին. «Իմ ընկերները փաստաթղթային գործընթացի մեջ են, ուղղակի այդ փաստաթղթերը կարծես թե ձգձգվում են: Ես չգիտեմ, թե Մ. Բաղդասարովն ինչ է ուզում անի կամ չանի, ես որեւէ ինֆորմացիա չունեմ»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս