ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. «Ժողովուրդ» օրաթերթի 47-րդ համարում կարդացի Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության մասին, եւ հարց առաջացավ` Բրիտանական խորհուրդը, լինելով միջազգային կազմակերպություն, արդյո՞ք տրամադրում է դրամաշնորհներ:

Անի Ղազարյան, 22 տարեկան, ուսանողուհի


ՊԱՏԱՍԽԱՆ. Մենք դրամաշնորհներ տրամադրող կազմակերպություն չենք: Մենք ինքներս համագործակցում ենք տեղական եւ միջազգային այն կազմակերպությունների հետ, որոնց գործունեության ուղղությունը համընկնում է մեր ծրագրերի եւ նախապատվությունների հետ:

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրինաչափություն է դարձել. եթե միջազգային կազմակերպություններ, ապա նաեւ դրամաշնորհի հույս: Թե ինչով են զբաղված Հայաստան ներթափանցած ամենատարբեր միջազգային կազմակեպությունները, «դժվար» է հասկանալ: Հայտնի է, որ նրանց մեծ մասը նաեւ ամենակասկածելի նպատակներով դրամաշնորհներ է հատկացնում: Գաղտնիք չէ, որ մեր երկրում հասարակական կազմակերպությունների թիվը հազարներով է հաշվվում հենց նաեւ այն պատճառով, որ նման կառույցները գրանցվում են մեծամասամբ դրամաշնորհներ ստանալու ակնկալիքով: Մեր ընթերցողին Բրիտանական խորհուրդը հենց նման առիթով է հետաքրքրել, թեեւ պատասխանից պարզ է դառնում, որ զարմանալի բացառությամբ այս մի կազմակերպությունը դրամաշնորհներ չի տրամադրում: 




Լրահոս