Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ միլիոնավոր տարիներ առաջ Երկրի վրա ապրում էր հսկայական օձ,- գրում է BBC -ն: Շուրջ 58 մլն տարի առաջ Հարավային Ամերիկայի ջունգլիներում ապրել է հսկայական չափսերի հասնող օձ: Օձի քաշը եղել է 1 տոննայից ավել, իսկ երկարությունը՝ մոտ 14 մետր: Նա կարող էր կուլ տալ ողջ մի կոկորդիլոսի: Օձը, որը ստացել է Titanoboa cerrejonensis անվանումը, համարվում է անակոնդայի եւ ժամանակակից օձի հեռավոր բարեկամը: Գիտնականները կարծում են, որ օձի ահռելի չափսերի պատճառը էկվատորում այն ժամանակ տիրող շոգ եղանակն էր: Նշենք, որ օձի քարացած մնացորդները հայտնաբերվել էր Կոլումբիայի Կերեխոն քաղաքում՝ ածխի հանքում պեղումներ կատարելու ընթացքում:
Հարավային ամերիկայի ջունգլիներում ապրել է 1 տոննա կշռող օձ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ