ԼՂ հակամարտության հարցում Ռուսաստանը սեփական շահե՞րն է հետապնդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ԼՂ առաջնագծում տեղի ունեցող անհանգիստ վիճակը, Սոչիում կայանալիք Ալիև-Սարգսյան հանդիպման ակնկալիքները բազմազան են: Քննարկման արժանի է նաև այն հանգամանքը, թե արդյոք ռուսական կողմը որևէ անձնական ակնկալիք ունի այս հանդիպումից: Համաձայն տեսակետներից մեկի` Ռուսաստանը կարող է օգտվել ԼՂ հակամարտությունից` հետապնդելով սեփական շահերը:

Armlur.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նման տեսակետն անհիմն համարեց, կարծելով, որ Ռուսաստանը, ՀԱՊԿ անդամը լինելով, չի կարող սեփական շահերը հետապնդել այս հարցում:

«Նախ նշեմ, որ այս հանդիպումից ավելի շատ դրական տեղաշարժեր եմ ակնկալում: Բացի դրանից՝ չեմ կարծում, որ պաշտոնական Մոսկվան օգտվում է այս հակամարտությունից՝ տարածաշրջանում հետևելով իր շահերին»,- ասաց Տ. Ուրիխանյանյը:

Վերջինիս կարծիքով՝ խաղաղությունը կարևոր է տարածաշրջանային բոլոր երկրների համար:




Լրահոս