Ժողովուրդ-ը տեղեկացել է, որ ՀՀ բոլոր ՔԿՀ-ներում գտնվող դատապարտյալներին այս օրերին ստիպում են, որպեսզի իրենց հարազատներին, բարեկամներին “հրահանգեն” Աժ առաջիկա ընտրություններին քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Վերջիններիս անգամ խոստացել են, որ եթե յուրաքանչյուր ոք 3000 ձայն բերի, ապա առավելություն կստանա ու կտեղափոխվի “Դատապարտյալների հիվանդանոցե ՔԿՀ: Ինչպես հայտնի է, այստեղ իրենց պատիժը կրում են ոչ միայն հիվանդները, այլև արտոնյալ կալանավորները:
ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանը Ժողովուրդ-ի հետ զրույցում, բնականաբար, հերքել է այդ լուրը` ասելով, թե դրանք հերյուրանքներ են և չեն համապատասխանում իրականությանը: “Պաշտոնապես հայտարարում եմ, որ դրսից ոչ ոք նրանց վրա որևէ ազդեցություն չի կարոդ ունենալ, տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում” , – եզրափակել է Ղլեչյանը: