Վին Դիզելն առաջարկել է սառը ջուր լցնել Միշել Օբամայի, Ա. Ջոլիի և Վ. Պուտինի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլիվուդյան դերասան Վին Դիզելը մասնակցել է Ice Bucket Challenge համաշխարհային բարեգործական օնլայն ֆլեշմոբի, որի մասնակիցներն իրենց վրա սառը ջուր են լցնում և նման առաջադրանք փոխանցում ընկերներին և ծանոթներին:

Դերասանը «Սառցաջրի դույլով փորձության» էստաֆետը փոխանցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամային և դերասանուհի Անջելինա Ջոլիին:

Նման կոչով տեսագրությունը հրապարակվել է դերասանի «Ինստագրամ»-ի էջում:
Հարկ է նշել, որ փաստացի Դիզելն ինքը չի ջրվել սառցաջրով՝ նա ուղղակի սառցե խորանարդերով դույլն իր վրա է շրջել:

Ice Bucket Challenge-ին արդեն մասնակցել են այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են Բիլլ Գեյթսը, Մարկ Ցուկերբերգը, Ստիվեն Սպիլբերգը, Միքի Ռուրկը, Լեդի Գագան, Բրիթնի Սփիրսը, Ջասթին Թիմբերլեյքը: Նրացից յուրաքանչյուրը ցանցում տեղադրել է առաջադրանքի կատարման տեսանյութը. տեղեկացնում է Lenta.ru-ն:




Լրահոս