Կրկնակի հոգեբուժական փորձաքննությունը նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին ճանաչել է մեղսունակ,- հայտնում է The Local թերթը:
Կրկնակի բժշկական փորձաքննությունը ավարտվել է մարտի 21-ին: Մասնագետները շուրջօրյա հսկողություն էին սահմանել Բրեյվիկի նկատմամբ :
Միեւնույն ժամանակ, հոգեբանները մի քանի անձնական հանդիպումներ են ունեցել Բրեյվիկի հետ: : Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսի 22-ին Բրեյվիկը Օսլոյի կառավարական թաղամասում ավտոմեքենա էր պայթեցրել, ինչի հետևանքով 8 մարդ զոհվել էր, 9-ը` վիրավորվել: Հետո Ուտոյե կղզում նա սպանել էր 69 եւ վիրավորել 33 մարդու: Դրանից հետո ծայրահեղականը հանձնվել էր ոստիկանությանը: Ապրիլի 16-ին կսկսվեն նրա դատալսումները: