Մոսկվայում ձերբակալել են 52-ամյա հայաստանցուն, ով կասկածվում է Պենզայում եւ Ռոստովի մարզում պատվերով սպանություններ կատարելու մեջ: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության կայքը: Մոսկվայի ոստիկանները սկզբում նրան կասկածել են ապօրինի զենք կրելու մեջ, այնուհետեւ պարզվել է, որ նա 2006-ից հետախուզվում է Պենզայի ոստիկանության կողմից սպանության համար, իսկ Ռոստովի մարզում տղամարդուն կասկածում են մի քանի պատվերով սպանությունների մեջ: Ոստիկանները պարզել են Մոսկվայում եւ Մերձմոսկվայում մի քանի բնակարանների հասցեները, որտեղ երեւացել է կասկածյալը: Դրանցից մեկում էլ հենց ձերբակալել են նրան:
Բնակարաններից մեկի խուզարկության ժամանակ ոստիկանները հայտնաբերել եւ առգրավել են ատրճանակ, փամփուշտներ, մի քանի խլացուցիչ եւ գիշերային դիտասարք: