Երեկ իրավապահների կողմից գրոհի է ենթարկվել “Սան Պալաս” խաղատունը: Այս խաղատունը բացման օրվանից ի վեր որևէ հարկային պարտավորություն չի կատարել, քանի որ գործել է ապօրինի: Ինչպես armlur.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, “Սան Պալաս” -ը գործում է շուրջ երկու ամիս, սակայն ֆինանսների նախարարության կողմից չունի լիցենզիա:Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ չլիցենզավորված խաղատունը պատկանում է ոմն Արթուրի, որը Կապանում հայտնի է “Աբաս” մականունով: Նա Հայաստան է տեղափոխվել Մոսկվայում բնակվող մեծահարուստ Միրիկի սպանությունից հետո, որտեղ եղել է այդ մարդու վարորդը: Ի դեպ, Միրիկը Մոսկվայում նույնպես խաղատնային բիզնես է ունեցել:Ըստ որոշ լուրերի՝ այս խաղատան “տանիքը” Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն է, ինչով էլ բացատրվում է այդ օբյեկտի՝ արտոնյալ պայմաններում գործելը: Մեր տեղեկություններով՝ իրավապահները բռնել են նույնիսկ այդ պահին խաղատանը գտնվող հաճախորդներին: Կապանցիները պատմեցին, որ խաղատան համար դիլեր-աղջիկներ բերել էին Ուկրաինայից:
Սյունիքի մարզպետի տանիքի ներքո գործող Սան Պալասը խաղատունը գործել է ապօրինի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ