Սեյրան Օհանյանն ընդունել է ՀԱՊԿ պաշտոնյային (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ս.թ ապրիլի 11-ին ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի քարտուղար Ա. Նոզդրաչովի նախագահությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Գործարար խորհրդի հայկական ու ռուսական մասերի համատեղ նիստը: Նիստին մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Սեմերիկովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ա. Միրզաբեկյանը, Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կ. Բիրյուլինը, ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ-Գործարար խորհրդի հայկական մասի նախագահ Մ. Իսախանյանը, ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի հայկական ու ռուսական մասերի ղեկավարներ և անդամներ:ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական նշանակության արտադրանքի վերանորոգման ու տեխնիկական սպասարկման համար սերտիֆիկացված սպասարկման կենտրոններ հիմնելու հարցեր: Հայաստանի Հանրապետության “Չարենցավանի հաստոցաշինական գործարան”ԲԲԸ-ի և Ռուսաստանի Դաշնության “Ուրալվագոնզավոդ” գիտաարտադրական կորպորացիաե ԲԲԸ-ի միջև ստորագրվել են շրջանակային պայմանագրեր: Նույն օրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Սեմերիկովին, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կ. Բիրյուլինին և ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի քարտուղար Ա.Նոզդրաչովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերական ձեռնարկությունների միջև ռազմատնտեսական համագործակցության հետագա զարգացման փոխշահագրգռվածությունը:




Լրահոս