Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին սպառնում է երկարատև որակազրկում՝ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում «Ռեալ»-ի տեղի ունեցած խաղում նրա պահվածքի պատճառով:
Դրվագներից մեկում արգենտինացի մասնագետը շատ բուռն կերպով ցուցադրեց իր զգացմունքները և բռունցք ցույց տվեց եզրային մրցավարին: Իսպանիայում կարծում են, որ նա կորակազրկվի յոթ խաղով: Այս առումով որոշում կկայացվի երկուշաբթի: