Շարունակվում է մայրաքաղաքի մայթերի ասֆալտապատումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փողոցների մայթերի շինբարեկարգման աշխատանքները, որպես կանոն, իրականացվում են երկու եղանակով`սալիկապատման եւ ասֆալտապատման: Երեւանի քաղաքապետարանի 2014 ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում նախատեսված է բարեկարգել 50000 քմ : Այդ ուղղությամբ գործընթացը մեկնարկել է մայիսի սկզբին եւ, ըստ նախատեսվածի, պետք է ավարտվեր հոկտեմբեր ամսի վերջին: Սակայն այսօրվա դրությամբ արդեն ասֆալտապատվել է 46850 քմ կամ ծրագրվածի 94 տոկոսը, ինչը վկայում է աշխատանքների վաղաժամ ավարտի հնարավորության մասին:

Ավելին, շինարարները ջանք չեն խնայում, որպեսզի նախատեսված ծավալի մնացորդն ավարտին հասցվի մինչեւ նոր ուսումնական տարվա մեկնարկը, որպեսզի նաեւ ուսումնական հաստատություններին հարակից մայթերը հետիոտնի անցուդարձի համար մատչելի լինեն: Մայթերի ասֆալտապատումն իրականացվում է հաշվի առնելով տվյալ մայթի ասֆալտբետոնե ծածկի վնասվածության աստիճանը: Հետեւաբար նույն փողոցում հնարավոր են եւ՛ մասնակի, եւ՛ ամբողջական նորոգումներ: Եվս 105000 քմ մայթեր կասֆալտապատվեն Երեւանի թվով 23 փողոցների հիմնանորոգման ծրագրի շրջանակում:




Լրահոս