Ինչպիսի՞ն են հարաբերությունները հարևանների միջև այսօր. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առաջվանը չէ» արտահայտությունն այսօր հաճախ կարելի է լսել: Ճիշտ է շատ բան է փոխվել, բայց մարդիկ առաջվանը չեն համարում նաև հարևանների հետ շփումն ու ընկերությունը:

Armlur.am-ի զրուցակից երևանցիների կարծիքով շփման ակտիվությանն ու ջերմությանը մեծապես ազդում է սոցիալական վիճակը, որը ստիպում է մարդկանց ներփակվել սեփական բնակարաններում և առավելագույնս բավարարվել՝ հարևաններին շքամուտքում բարևելով:

Մեր գրեթե բոլոր զրուցակիցները համակարծիք էին, որ հարևանական հարաբերություններն առաջվանը չեն: Կանխատեսումներում նույնպես մարդիկ լավատես չեն ու գտնում են, որ պայմանները, որում ապրում է մեր հասարակությունը, ջերմ ու բարի միջավայր նույնպես չեն ստեղծում:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս