Ցանկանում ենք երկրորդ անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայում. Կասիլյաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել է Armlur.am-ը, այսօր Մադրիդի «Ռեալ»-ը ներկայացրել է 2014-15 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի համար նախատեսված երրորդ համազգեստի հավաքածուն: Համազգեստի մասին իր կարծիքն է արտահայտել մադրիդյան ակումբի դարպասապահ Իկեր Կասիլյասը:

«Չեմպիոնների լիգայում հաղթողի տիտղոսը պահպանելը շատ դժվար է: Ոչ մեկին դա չի հաջողվել, բայց մենք ցանկանում ենք դառնալ առաջինը, ով դա կանի: Մենք շատ հույսեր ունենք, քանի որ նոր խաղացողներն ավելի շատ են ուժեղացրել մեր ակումբը: Այս տարի մենք կրկին ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգայում», – նշել է նա:

Կասիլյասի խոսքով, տասներորդ հաղթանակն այնքան էլ հեշտ չի տրվել, սակայն նա վստահ է, որ համազգեստի վրա պատկերված վիշապն իրենց նոր ուժ կհաղորդի:

Հիշեցնենք, որ նոր համազգեստն ամբողջովին սև է, իսկ կենտրոնում վիշապ է պատկերած:




Լրահոս