Այս տարի Երևանում տեղադրվել են 220 բակային խաղեր և մարզասարքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի բակերի կահավորանքի բաղկացուցիչ մաս են կազմում բակային խաղերը եւ մարզասարքերի հավաքածուները, որոնց թիվը տարեցտարի ավելանում է: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2014 թվականի տարեսկզբից մինչ օրս արդեն տեղադրվել են 220 բակային խաղեր եւ մարզասարքեր:

Եվս 80-ը կտեղադրվեն առաջիկա օրերին: Սկզբունքը հետեւյալն է` համապատասխան տարածքներում դրանք կտեղադրվեն բակերը բարեկարգելուց, կանաչապատելուց ու պատշաճ տեսքի բերելուց հետո, որպեսզի բակային խաղերը ամբողջացնեն տարածքի ընդհանուր կահավորումը: Սակայն հիմնական նպատակը փոքրիկ երեւանցիների, իսկ մարզասարքերի պարագայում՝ նաեւ բակերի մյուս բնակիչների ակտիվ հանգիստն ապահովելն է:




Լրահոս