Մովսիսյանը կվերսկսի մարզումները սեպտեմբերի 10-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Սպարտակ»-ը սկսել է նախապատրաստվել շաբաթ օրը կայանալիք «Ակմար»-ի դեմ խաղին:

Վնասվածքներ ունեցող Յուրա Մովսիսյանը, Ռոմուլոն, Ռոման Շիրոկովը և Պատրիկ Էբերտը վերականգնվում են հատուկ ռեժիմով:

Սեպտեմբերի 10-ին Մովսիսյանը վերսկսելու է մարզումները՝ Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆիզպատրաստականության գծով մարզչի անմիջական վերահսկողությամբ:

Հարձակվողը բաց էր թողել ողջ նախամրցաշրջանային մարզումները և մինչ ընդհանուր խումբ վերադառնալը պետք է համապատասխան մարզական վիճակ ձեռք բերի:




Լրահոս