Բալոտելին պատրաստ կլինի «Տոտենհեմ»-ի դեմ խաղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել է, թե հարձակվող Մարիո Բալոտելին կկարողանա մասնակցել Անգլիայի առաջնության երրորդ տուրի «Տոտենհեմ»-ի դեմ խաղին:

«Մտածում եմ, որ Բալոտելին հանգստյան օրերին արդեն պատրաստ կլինի խաղադաշտ դուրս գալ: Ֆուտբոլիստի մոտ նախամրցաշրջանային պատրաստություն է: Նա երեք խաղերում խաղաց 45-ական րոպե: Միգուցե, նա չկարողանա ամբողջական խաղ անցկացնել, բայց այժմ լավ մարզավիճակում է:

Բալոտելին ակումբում անցկացրել է զննումների և ստուգուների մի ամբողջ շարք: Նա պատրաստ է աշխատելու և դուրս գալու խաղադաշտ «Տոտենհեմ»-ի դեմ խաղում», – Ռոջերսի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Բալոտելին իտալական «Միլան»-ից 16 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց անգլիական «Լիվերպուլ»:




Լրահոս