ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ ճարմանդները ոսկուց էլ են, ադամանդից էլ, կան նաեւ թելերով: Այսինքն` ես չեմ ընկնում դրա հետեւից: Կարեւորը, որ դրանք ճաշակով լինեն: Ես նման բաների հետեւից չեմ ընկնում այնքան, որ ներկայացնում են»:

Տիգրան Արզաքանցյան panorama.am

Դատելով այս խոսքերից` շա~տ համեստ մարդ է գործարար Տիգրան Արզաքանցյանը: Նա ընդամենը ոսկուց ու ադամանդից, երբեմն էլ հասարակ թելից պատրաստված ճարմանդներ է օգտագործում: Ու նաեւ խոստովանում է, որ շքեղությունների հետեւից չի ընկնում, եւ ոսկին ու ադամանդը լիուլի բավարարում են իր ոչ այնքան պահանջկոտ ճաշակը: Այլ հարց է, որ թանկարժեք մետաղների ու քարերի փայլը չար մարդկանց կուրացնում, իսկ գործարարին` զայրացնում է: Ու հավանաբար հենց այդ փայլի արդյունքն է, որ Արզաքանցյանն այսօր կանգնած է պատգամավորական մանդատ չունենալու տխուր հեռանկարի առջեւ:




Լրահոս