Այսօր՝ օգոստոսի 29-ին, ԵԱՀԿ-ն հերթական դիտորդական առաքելությունը կիրականացնի Տավուշի մարզի սահմանային հատվածում:
Հայկական կողմից դիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Ժիրի Աբերլեն:
Հակառակ կողմում դիտարկում կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և դաշտային օգնական Պետեր Շվեդբերգը: