Պսկովում ծեծի են ենթարկել դեսանտայինների գործը հետաքննող պատգամավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անհայտ անձինք հարձակվել են Պսկովի մարզային Ժողովի պատգամավոր, «Յաբլոկո» կուսակցության տեղի բաժանմունքի ղեկավար Լև Շլոսբերգի վրա, ով հետաքննութուն էր վարում  պսկովյան դեսանտայինների զոհվելու հետ կապված: Հարձակվողները փախուստի են դիմել:

Այժմ պատգամավորը գտնվում է տեղի հիվանդանոցում, նրա մոտ գլխուղեղային վնասվածք է հայտնաբերվել, նա մասամբ կորցրել է հիշողությունը: Շլոսբերգի գործընկեր, լրագրող Ալեքսեյ Սեմյոնովը պատմել է «Русская планета»-ին, որ հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ ժամը 23:00-ի սահմաններում: Ինչպես տեղեկացրել է Սեմյոնովը, նրանք պետք է հանդիպեին Շլոսբերգի հետ պատգամավորի տան մոտ: Նա տեսել է Շլոսբերգին, երբ վերջինս ճոճվելով քայլելիս է եղել, պատգամավորը ձեռքերով բռնել է գլուխը, նրան դեմքն ու հագուստն արյունոտ են եղել:

Տուժածի խոսքով, նրա գլխին հարվածել են, մոտենալով հետևից, սակայն նա հասցրել է նկատել, որ հարձակվողները երեքն են եղել: Հարձակման վկա է դարձել պատահական անցորդ:

Լրագրողներն ու բլոգերներն արդեն մեկ շաբաթից ավել է հետաքննում են այն տեղեկությունները, ըստ որոնց դեսանտակայինները Պսկովից հայտնվել են Ուկրաինայում՝ մարտական գործողությունների գոտում, նրանցից ոմանք զոհվել են կամ գերի ընկել, տեղեկացնում էBBC -ին:




Լրահոս