Չնայած հեթ-տրիկին` դեռ լիովին պատրաստ չեմ. Իբրահիմովիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կիսվել է Ֆրանսիայի առաջնության 4-րդ տուրում «Սենտ-Էտյեն»-ի դեմ խաղից ստացած տպավորություններով (5:0):

«Շնորհակալություն եմ հայտնում իմ թիմակիցներին, հիանալի խաղ էր: Դեռ 100 տոկոսով պատրաստ չեմ, քանի որ նոր եմ ապաքինվել վնասվածքից: Սակայն բոլոր ուժերս վատնեցի խաղադաշտում և դարձա 3 գոլի հեղինակ: 5:0  հաշիվը խոսում է այն մասին, որ ՊՍԺ-ն խաղային ռիթմում է գտնվում», – շվեդ  հարձակվողի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչն այդ խաղում առաջին անգամ դուրս էր եկել խաղադաշտ և դարձել հեթ-տրիկի հեղինակ:




Լրահոս