Այսօր, ապրիլի 18–ին, Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցներին Երևան քաղաքի Ոստիկանության վարչության պետի օպեր գծով տեղակալ ոստիկանության գնդապետ Աշոտ Միրիջանյանը ներկայացրեց Ոստիկանության Մաշտոցի բաժնի նոր պետին։ Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ապրիլի 17-ին ՀՀ Ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է վերցվել Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ գնդապետ Ավետիք Աբրահամյանը։
ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով այդ պաշտոնին նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Մհեր Ավագյանը, ով մինչ այդ եղել է կադրերի ռեզերվում։ Ի դեպ, Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով Մհեր Ավագյանը Ոստիկանությունում շարքային պաշտոն սկսել է վարել հենց Մաշտոցի բաժնից։